Կարևոր իրադարձություններ

Բաքվին պետք է մի քանի օր հանգստանալ, գործողությունները դեռ կշարունակվեն. չեխ փորձագետ. «Ժողովուրդ»

07 Ապրիլ, 2016 08:43
Բաքվին պետք է մի քանի օր հանգստանալ, գործողությունները դեռ կշարունակվեն. չեխ փորձագետ. «Ժողովուրդ»

«Հայաստանի հանրությանն այս օրերին հուզող հիմնական հարցն այն է, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արդեն երկրորդ օրը շարունակվող հրադադարը որքա՞ն կշարունակվի: «Ժողովուրդ»-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների շուրջ զրուցեց ազգությամբ չեխ ռազմական լրագրող, Եվրոխորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության, ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի հանձնաժողովների պատվիրակության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինայի հետ:

Մեր այն հարցին, թե ինչ եք կարծում՝ հրադադարի մասին նախօրեին ձեռք բերված համաձայնությունը որքանո՞վ հաստատուն կլինի, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հրադադարի առաջարկը Ադրբեջանի կամքով չի եղել: Նրանց, պարզապես, պետք է մի քանի ժամ կամ մի քանի օր հանգստանալ: Դա դեռ չի նշանակում, որ հրադադարը վերջնական կգործի: Կարծում եմ՝ գործողությունները դեռ կշարունակվեն:

Հարցին, թե որքանով էր համարժեք միջազգայի արձագանքը, որը կարծես կոչերից ու որդորներից վացի՝ առարկայական քայլեր չեն արվում, փորձագետը պատասխանել է. «Դա նորություն չէ, քանի որ դեռ 90-ական թվականներից, երբ իմ երկիրը՝ Չեխոսլովակիան ԵԱՀԿ ներկայացուցիչ էր, ոչինչ չէր արվում: Այսօր իրոք, ժամանակն է, որ տարածքաային ագրեսիայի այս պայմաններում աջակցեն Հայաստանին: Չնայած վախենամ՝ Մինսկի խմբի կողմից այսօր նույնպես ոչ մի գործողություն չի լինի, եւ ղարաբաղյան հարցում կշարունակվի նույն անզորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին