Կարևոր իրադարձություններ

Քաղաք, որտեղ չկա ոստիկանություն, բոլորն աշխատում են, իսկ միջին աշխատավարձը 1200 եվրո է

24 Հոկտեմբեր, 2015 23:11
Քաղաք, որտեղ չկա ոստիկանություն, բոլորն աշխատում են, իսկ միջին աշխատավարձը 1200 եվրո է

Այս քաղաքում չկա ոստիկանություն, հանցագործություն և գործազրկություն: Այստեղ ապրում են մի քանի հազար մարդկ, ովքեր ստեղծել են սոցիալ-դեմոկրատական հրաշք-քաղաք:

Rp6HIuh

Խոսքը Մարինալեդա քաղաքի մասին է, որը գտնվում է Իսպանիայի հարավում: Առաջին հայացքից սա սովորական քաղաք է՝ շրջապատված ձիթապտղի պլանտացիաներով:

ZcEUXnK

Սակայն այս քաղաքը տարբերվում է մյուսներից: 2008 թվականին համաշխարհային ճգնաժամի ժամանակ այստեղ որպես քաղաքապետ ընտրվեց Խուան Մանուելլ Սանչես Գորդիլլոն, ով այդ ժամանակ ստացավ «Իսպանական Ռոբին Հուդ» անունը: Այս մարդը կազմակերպեց մի քանի բողոքի ակցիաներ ընդդեմ սուպերմարկետների և այնտեղից մարդիկ վերցնում էին ամենահասարակ մթերքները՝ լոբի, կարագ, բրինձ և դուրս էին գալիս առանց վճարելու: Իսկ դրամարկղի անօգնական աշխատողները ուղղակի նայում կամ լաց էին լինում: Գորդիլլոն հարցազրույցներում ասում էր, որ դա ոչ թե գողություն է, այլ հասարակական պայքար:

Եթե նման բան պատահեր այլ երկրներում, ապա այդ մարդիկ բանտում հայտնված կլինեին: Սակայն ոչ Իսպանիայում: Այս մարդը դարձավ փոքր քաղաքի քաղաքապետ և կարողացավ այն զարգացնել ու դարձնել խաղաղ ու երջանիկ վայր:

iZd3DJdHH3z3y5FOqzLbF2FwFLa1

 

Լրահոս

Դիտել ավելին