Կարևոր իրադարձություններ

Արգենտինահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանության առջև

06 Ապրիլ, 2016 22:11
Արգենտինահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանության առջև

Արգենտինայի հայ համայնքն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման կապակցությամբ ապրիլի 5-ին բողոքի ցույց է անցկացրել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանության առջև: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ նշելո վ. «Ցույցին մասնակցում էին արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ, հայ առաքելական եկեղեցու առաջնորդներ և հոգևորականներ, արգենտինահայ մտավորականներ, հայտնի գործարարներ, Բուենոս Այրեսի հինգ հայկական դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ կազմը, արգենտինաբնակ ՀՀ քաղաքացիներ:

Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանության առջև հնչել են հայրենասիրական երգեր, ՀՀ և Արցախի օրհներգերը, բարձրացվել են ՀՀ և ԼՂՀ դրոշներ, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան դատապարտող պաստառներ:

Բազմաթիվ արգենտինահայ կամավորներ ցանկություն են հայտնել ցուցակագրվել ԼՂ պաշտպանությանը մասնակցելու և աջակցություն ցուցաբերելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին