Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի․ Դավիթ Բաբայան

06 Ապրիլ, 2016 21:20
Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի․ Դավիթ Բաբայան

Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի, «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում իրենք կդիմեին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։

«Եթե լիներ, մենք կասեինք, բրիֆինգի ժամանակ էլ կասեինք: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, գերիների հարցով համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, և եթե գերի է ընկնում, անմիջապես Կարմիր Խաչին տեղեկացնում ենք»,- ասաց պաշտոնյան:

 

Լրահոս

Դիտել ավելին