Կարևոր իրադարձություններ

Շտայնմայերը Լեռնային Ղարաբաղում հրադադարն անվանել է «փխրուն»

06 Ապրիլ, 2016 19:45
Շտայնմայերը Լեռնային Ղարաբաղում հրադադարն անվանել է «փխրուն»

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Լեռնային Ղարաբաղում հրադադարն անվանել է «փխրուն», և կողմերին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ, հայտնում է RIA Novosti-ն:

Այդ մասին նա հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է հանդես բերեն քաղաքական կամք և վերադառնան բանակցություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասել է նա:

Ավելի վաղ, չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտը պահանջում է անկախության միջազգային ճանաչում, անվտանգության երաշխիք և կրակի դադարեցման ռեժիմի պահպանում:

 

Լրահոս

Դիտել ավելին