Կարևոր իրադարձություններ

Նաև ադրբեջանական կողմն է եղել կրակի դադարեցման նախաձեռնող. Ս. Օհանյան

06 Ապրիլ, 2016 19:28
Նաև ադրբեջանական կողմն է եղել կրակի դադարեցման նախաձեռնող. Ս. Օհանյան

ԼՂՀ հակամարտության շրջանակներում ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը պետք է շարունակական լինի. լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ներկա իրավիճակում հայկական կողմից բանակցային գործընթացին գնալը, կարծում է, լավագույն տարբերա՞կն է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Նույնիսկ ամենաթեժ մարտական գործողությունների պայմաններում բանակցությունները քաղաքական ղեկավարության կողմից դիվանագիտական ճանապարհներով պետք է միշտ շարունակական լինեն: Եթե ձեզ թվում է, թե մենք կարող ենք թույլ կողմից ներկայանալ, այդպես չէ: Առկա պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը, գտնվելով ԼՂՀ ՊԲ-ի հետ լայնածավալ պատերազմական իրավիճակում, ոչ մի հաջողությունների չի հասել, և դեռ ավելին՝ հուժկու հակահարված է ստացել մեծ քանակությամբ, բազմակի անգամ, տասից ավելի անգամ կորուստներ ունեն»,-ասաց նա:

 

Նախարարի խոսքով՝ այս պայմաններում նաև ադրբեջանական կողմն է եղել նախաձեռնողը՝ ստեղծել պայմաններ՝ դադարեցնելու կրակը հետագայում այլ որոշումներ կայացնելու համար:

 

«Օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը ՊԲ-ի ձեռքերում է, մարտավարական օղակներում, տարբեր թեժ կետերում իրականացված գործողությունների արդյունքում որոշակի, չնչին կոնֆիգուրացիայի փոփոխությունները բանակի նախաձեռնության, անմիջական կրակի ներքո են գտնվում, և վերահսկվում են ՊԲ-ի ղեկավարության և զորամասերի կողմից»,-ասաց նա:

 

Հարցին, թե այժմ հայկական կողմն ունի՞ կորցրած հենակետեր, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդպիսիք: «Մարտավարական առումով բոլորը կրակի գործողությունների վերահսկողության ներքո են գտնվում` Պաշտպանության բանակի կողմից»,-ասաց նա:

 

Թե հրադադարի համար ինչ պայմանավորվածություններ ու պարտականություններ են նշվել, նախարարը նշեց, որ հայկական կողմի համար կարևորը ինքնորոշման խնդիրն է և ուժի չկիրառումը:

 

Հարցին, թե հայկական կողմը այսօր կարո՞ղ է ասել, որ ապրիլմեկյան դրությունը այսօր վերականգնվել է, նախարարը պատասխանել է. «Այո, ամբողջությամբ վերահսկողությունը ՊԲ-ի ձեռքերում է։ Այսօր կրակի դադարեցման շրջանակներում պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից , բայց այդ ամենը վերահսկելի է»:


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին