Այս պահի դրությամբ Razm.info-ին հայտնի դարձած, ոչնչացված և ինքնությունները ճշտված ադրբեջանցի զինծառայողներն են (ցանկը պարբերաբար թարմացվում և լրացվում է նոր անուններով).
Այսօր՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել է, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։
Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։