Կարևոր իրադարձություններ

Վրաստանի պաշտպանության նախարարը հուսադրող է անվանում ԼՂ հարցի շուրջ Լավրով- Քերի հեռախոսազրույցը

05 Ապրիլ, 2016 19:32
Վրաստանի պաշտպանության նախարարը հուսադրող է անվանում ԼՂ հարցի շուրջ Լավրով- Քերի հեռախոսազրույցը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին «հուսադրող» է անվանել Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը:

«Մենք հույս ունենք, որ բանակցային գործընթացը, որը տարվում է եվրոպական երկրների տարբեր մայրաքաղաքներում, կավարտվի հաջողությամբ: Ռուսաստանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը ևս հուսադրող է: Բոլորին շատ լավ հայտնի է, որ հենց այդ ֆորմատով և հենց նման երկխոսության ժամանակ հնարավորություն կլինի գտնել լավագույն ելքը, որը կապահովի կայունություն»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, լրագրողների հետ զրույցում ասել է Խիդաշելին:

Նրա խոսքով` Վրաստանի գլխավոր խնդիրն է անել ամեն ինչ` առաջին հերթին տարածաշրջանի կայունության համար:

«Դրա համար էլ ես դիմել եմ միջազգային հանրությանը` ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր, առաջին հերթին, հրադադարի հաստատման համար: Դա գլխավոր խնդիրն է յուրաքանչյուր բանակցությունների համար»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին