Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ-ն հայտնել է Բաքվի հետ բանակցությունների պայմանները

05 Ապրիլ, 2016 17:38
ԼՂՀ-ն հայտնել է Բաքվի հետ բանակցությունների պայմանները

նում անընդհատ պատե

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պատրաստ է կառուցողական բանակցություններ սկսել Բաքվի հետ և փոխզիջումների գնալ, հենց որ պաշտոնապես ճանաչվի Ադրբեջանի կողմից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է«armedia.am»-ը, Интерфакс-ին հայտնել է Մոսկվայում հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյան:

«Մեր դիրքորոշումը միանգամայն հասկանալի և թափանցիկ է. ճանաչեք մեր անկախությունը և մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ցանկացած հարցի վերաբերյալ և ցանկացած զիջում անել», - նշել է նա:

Անդրյանի խոսքերով՝ սահմանին վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ղարաբաղյան հիմնահարցի ուժային լուծում չկա: «Ռազմական գործողությունները միայն ավելացնում են երկու կողմերից զոհերի թիվը և խաղաղ բնակչության տառապանքները: Բանակցություններին այլընտրանք չկա: Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և չի լքի իր հողերը, սակայն մենք չենք ցանկանում անընդհատ պատերազմել», - նշել է ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը:

րազմել», - նշել է ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին