Կարևոր իրադարձություններ

Չավուշօղլուն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հարցը

05 Ապրիլ, 2016 17:17
Չավուշօղլուն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հարցը

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն Իրանի Ռամսար քաղաքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում նաև՝ Ղարաբաղյան հակամարտության շփման գծում տիրող իրավիճակը։

Ապրիլի 5-6-ին Ռամսար քաղաքում տեղի է ունենում Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների չորրորդ եռակողմ հանդիպումը։

 

Լրահոս

Դիտել ավելին