Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի քրդաբնակ նահանգներում իրականացված հատուկ գործողության հետևանքով զոհվել է 196 կին ու երեխա. ԺԴԿ

05 Ապրիլ, 2016 15:04
Թուրքիայի քրդաբնակ նահանգներում իրականացված հատուկ գործողության հետևանքով զոհվել է 196 կին ու երեխա. ԺԴԿ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք ուժայինների ու PKK-ի ակտիվիստների միջև իննամսյա հակամարտության ժամանակ զոհվել է 100 երեխա և 96 կին։ Այդ մասին հայտնել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ)։

Վերջինիս հաղորդմամբ՝ 2015 թվականի հուլիսից Ջիզրե, Սիլոփի, Իդիլ, Շըրնաք, Յուքսեքօվա, Նուսայբին ու Սուր շրջանների շրջափակման ժամանակ զոհվել է 556 մարդ։ Ընդ որում՝ 137 դիակ ցայժմ շարունակում է մնալ չճանաչված։

ԺԴԿ-ի տվյալներով՝ նախորդ տարվա հուլիսից այսպես ասած թուրքական Քրդստանում զոհվել է 824 մարդ։ Նրանցից 141-ը զոհվել են քրդական կազմակերպությունների դեմ Սուրուչի, Զերգելեի ու Անկարայի ահաբեկչությունների ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին