Կարևոր իրադարձություններ

Ժամը 12.00-ից կրակը դադարեցված է.Դավիթ Բաբայան

05 Ապրիլ, 2016 14:48
Ժամը 12.00-ից կրակը դադարեցված է.Դավիթ Բաբայան

«Ժամը 12.00-ից կրակը դադարեցված է: Այս պահի ամենակարևոր նորությունն ու զարգացումը սա է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին