Կարևոր իրադարձություններ

Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները

04 Ապրիլ, 2016 22:04
Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները

Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

 

«Հակառակորդի կողմից ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները»,- նշել է Հակոբջանյանը:

 

Նա հայտնել է, որ հակառակորդի կողմից ռմբակոծված ավտոբուսով Սիսիանից կամավորների խումբ էր մեկնում Արցախ:

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին