Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ում առայժմ չեն հաստատում գլխավոր քարտուղարի այցը Հայաստան և Ադրբեջան

04 Ապրիլ, 2016 20:07
ՄԱԿ-ում առայժմ չեն հաստատում գլխավոր քարտուղարի այցը Հայաստան և Ադրբեջան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո ծառայությունը դեռևս չի հաստատում ապրիլին Հայաստան, Ադրբեջան և Վրաստան Պան Գի Մունի այցելության մասին լուրը, գրում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ, Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Կովկաս իր այցելության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրումը: Ապրիլի 25-27-ը Բաքվում պետք է անցկացվի ՄԱԿ-ի Քաղաքակրթության դաշինքի 7-րդ ֆորումը, որին, ըստ նախնական տեղեկությունների, պետք է մասնակցի Պան Գի Մունը:

 

Լրահոս

Դիտել ավելին