Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ ուսանողները կամավորագրվում են առաջնագիծ մեկնելու համար

04 Ապրիլ, 2016 17:15
ԵՊՀ ուսանողները կամավորագրվում են առաջնագիծ մեկնելու համար

Երևանի պետական համալսարանի ավելի քան 100 ուսանող, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում, կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար: Դեռևս զինվորական ծառայություն չանցած հարյուրավոր ուսանողներ էլ են դիմել կամավորագրվելու համար: Այս մասին գրում է ԵՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ապրիլի 4-ի վաղ առավոտից Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի և Ուսանողական խորհրդի ակտիվ անդամները ցուցակագրում են այն կամավոր ուսանողներին, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում: Հավաքվում է նաև առաջին անհրաժեշտության իրեր և պահածոյացված սննդամթերք Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին