ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Սիրիան պետք է պատրաստվի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների, քանի որ երկրում քաղաքական գործընթացներում առաջխաղացման միտում կա. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Սիրիայի հանդեպ, անգամ շարունակվող «հակաասադական» հռետորաբանության պայմաններում հասունանում է իրադրության ճիշտ ընկալումը: Դա մեզ հույս է տալիս, որ առաջիկայում ամեն դեպքում քաղաքական գործընթաց կսկսվի. արտաքին խաղացողների միջամտությամբ սիրիացիները կարող են նստել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Լավրովը:
«Իհարկե, պետք է պատրաստվել ընտրությունների՝ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական»,-ասել է Լավրովը: