Կարևոր իրադարձություններ

Ո՞ր դեպքում և ինչպե՞ս կարող է հայտարարվել զորահավաք

03 Ապրիլ, 2016 12:05
Ո՞ր դեպքում և ինչպե՞ս կարող է հայտարարվել զորահավաք

ՀՀ Սահմանադրության 55–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

«Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»։

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածի համաձայն սահմանված է. Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:

Նույն օրենքի 6–րդ հոդվածի համաձայն` Ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ կամ դրանից հետո Հանրապետության Նախագահը կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, ինչպես նաև որոշում ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օգտագործման մասին:

 

Մանրամասները՝ iravaban.net կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին