Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է զինադադարի խախտումը. Ջ.Քերրի

03 Ապրիլ, 2016 10:23
ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է զինադադարի խախտումը. Ջ.Քերրի

ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է զինադադարի խախտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և զսպվածության կոչ է անում կողմերին: Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն ու խստորեն հետևել զինադադարին:

«Մենք դարձյալ վերահաստատում ենք, որ հակամարտության ռազմական լուծում չկա: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ը խստորեն հավատարիմ է հակամարտության կողմերի հետ աշխատանքին՝ ամուր ու համաձայնեցված խաղաղության հասնելու համար»,- հավելել է Քերրին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին