Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանին և մեղադրում Հայաստանին

03 Ապրիլ, 2016 09:00
Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանին և մեղադրում Հայաստանին

Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանին և մեղադրում Հայաստանին:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, ցավակցել կորուստների համար: Այս մասին հաղորդում է Ալիևի մամլո ծառայությունը:

Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ քննադատում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներին ուղղված հրետանային կրակոցները և կոչ է անում Երևանին անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ զինադադարին: Թուրքիայի ԱԳՆ-ը մեղադրել է Հայաստանին ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին իրադրությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ: Անկարան իր աջակցությունն էր հայտնել Ադրբջանին:

 

Լրահոս

Դիտել ավելին