Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ Նախագահը մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին (լուսանկարներ)

24 Հոկտեմբեր, 2015 16:24
ԼՂՀ Նախագահը մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին՝ Մխիթարաշեն-Քարին տակ երթուղով: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ արշավի մասնակիցները Քարին տակ գյուղում ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին:

Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների դերը երկրի կյանքում՝ նշելով, որ հայրենասեր եւ բազմակողմանի գիտելիքներով զինված երիտասարդությունը հայրենիքի սահմանները պաշտպանող ու նրա ապագան կերտող ամենաակտիվ զանգվածներից է, եւ պետությունը այսուհետ էլ ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդությանն առնչվող հիմնախնդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին