Կարևոր իրադարձություններ

Սաջադ Քարիմը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

02 Ապրիլ, 2016 22:19
Սաջադ Քարիմը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել իրավիճակը կայունացնելու բոլոր միջոցները: Սաջադ Քարիմը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Միանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին և կոչ անում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կայունացենլու իրավիճակը: Վերահաստատում եմ , որ հակամարտության խաղաղ, բանակցված կարգավորմանը որևէ այլընտրանք չկա, և որ պատերազմը լուծման տարբերակ չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին