Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը եւ ռադիոն եռօրյա սուգ են հայտարարել

02 Ապրիլ, 2016 22:17
Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը եւ ռադիոն եռօրյա սուգ են հայտարարել

Ադրբեջանի ITV հանրային հեռուստաալիքը եւ ռադիոն երեք օրով եթերից հանել են զվարճանքի հաղորդումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը` հղում կատարելով հեռուստաալիքի հասարակայնության հետ կապերի բաժնին:

Նշվում է, որ հեռուստաալիքն ու ռադիոն իրենց ծարգրերում այսօրվանից երեք օրով փոփոխություն են կատարել «ճակատային շրջաններում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված»: Ծրագրերից հանվել են երաժշտական եւ զվարճանքի հաղորդումները:

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 20 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ` 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ` 1 ուղղաթիռ: Հակառակորդը հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն ՊԲ բանակի դիրքերը, այլեւ` խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրեր ը: Այս ուղղությամբ ՊԲ հակաիդայինների կողմից խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

 

Լրահոս

Դիտել ավելին