Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408
    422

  • RUB

    4,6
    4,9

Կարևոր իրադարձություններ

Պետք է դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցային սեղանի մոտ. Զանիեր

02 Ապրիլ, 2016 21:36
Պետք է դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցային սեղանի մոտ. Զանիեր

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի առնչությամբ: Նա նշել է, որ անհանգստացած է լարվածության աճով:

 

«Կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողություններն ու վերադառնան բանակցային սեղանի շուրջ»,- գրել է նա:

 

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին