Կարևոր իրադարձություններ

Մոգերինին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

02 Ապրիլ, 2016 19:25
Մոգերինին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իր մտահոգությունն է հայտնել ԼՂՀ-ում տիրող իրադրության շուրջ և կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել զինադադարի խախտումները: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:

«Շփման գծի երկայնքով տեղի ունեցող կռիվների մասին հաղորդագրությունները խորը անհանգստության առիթ են տալիս: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հետևել զինադադարին: Կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն և խուսափեն հետագա գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիային»,- հայտարարել է նա:

Մոգերինին նաև իր ցավակցությունն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում գրանցված զոհերի հետ կապված:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին