Կարևոր իրադարձություններ

Նախարարի գումարները միշտ էլ կինն է պահել. Ինչ ունեցվածք են կուտակել ամուսինները

24 Հոկտեմբեր, 2015 15:02
Նախարարի գումարները միշտ էլ կինն է պահել. Ինչ ունեցվածք են կուտակել ամուսինները

Մինչ այսօր խոսակցություններ են շրջանառվում, թե ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կինը՝ Մերի Երիցյանը, ավելի հարուստ Է, քան ամուսինը, հարկ ենք համարում նշել, որ Երիցյանը երբեք էլ կնոջից ավելի հարուստ չի եղել:
Օրինակ, ըստ նախարարի պաշտոնական հայտարարագրի, նրա դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 24.5 մլն դրամ։ Նախարարի ամսական աշխատավարձը մինչդեռ կազմում Է 514 հազար դրամ, իսկ կենսաթոշակը՝ տարեկան 3 մլն 401 հազար դրամ։Նախարարի կնոջ՝Մերի Երիցյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 90 մլն 80 հազար դրամ։ 

Ուշագրավ է այն, որ նման միջոցների տեր լինելով հանդերձ, նախարարի կինը ոչ մի տեղ չի աշխատում։ Եվ բնական է, որ հարց է առաջանում, թե ինչպես է նախարարի կին, չաշխատելով հանդերձ, նման միջոցներ կուտակել:

Սակայն, այս հարցը և առհասարակ շրջանառվող խոսակցությունները սովորական են դառնում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արմեն Երիցյանը, ի տարբերություն այլ նախարարների, երբեք էլ աչքի չի ընկել իր ունեցվածքով:
Բայց, ի տարբերություն, 2009 թ.-ին, երբ նա դեռ ոստիկանապետի առաջին տեղակալն էր, 2010-ին նախարարի ֆինանսական միջոցները զգալի ավելացել են:
Եվ այսպես, 2009 թ.-ին, Երիցյանը հայտարարգերլ էր 4 մլն 852 հազար 188 դրամ եկամուտ, իսկ արդեն 2010-ին երբ նախարար էր, նշել է 12 մլն 527 հազար 855 դրամի եկամուտ: Նշենք, որ 2011թ.-ին ևս նախարարի կինն ավելի շատ միջոցներ է ունեցել:

2011թ.-ին Արմեն Երիցյանը ունեցել է 7 մլն 248 հազար 954 դրամի եկամուտ, որից 3 մլն 444 հազար դրամը կենսաթոշակն է, իսկ 3 մլն 804 հազար 954 դրամը՝ աշխատավարձը: Երիցյանն իր հաշվեհամարին ունեցել է նաև 34 մլն դրամ: Իսկ ահա նախարարի կինը, չունենալով որևէ եկամուտ, տարեսկզբին իր հաշվեհամարի վրա ունեցել 223 մլն դրամ, իսկ տարեվերջին գումարի չափը պակասել է հասնելով 199 մլն դրամի:

Եվ այսպես, Երիցյանի և կնոջ դրամական հայտարարագրերից կարելի է ենթադրել, որ նախարարի գումարները միշտ էլ պահել է նրա կինը: Ի դեպ, Երիցյանի կինը իր ընկերոջ քույրն է: Այդ մասին իր հարցազրույցներից մեկում նշել է հենց նախարարը: Արմեն Երիցյանն ունի երկու դուստր, նրանք ավարտել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Մեծ դստեր անունը Արևիկ է, նա ունի զույգ տղա, իսկ կրտսեր աղջիկը՝ Լիաննան, ունի մեկ որդի: Նախարարի երկու թոռնիկների անունն էլ Արմեն է:

Տեղեկացնենք նաև, որ նախարար Երիցյանը 2014 թվականին հայտարարագրել Է մեկ բնակարան և մեկ «Jeep Wrangler 2.51» մակնիշի ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին