Կարևոր իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները հայտարարություն տարածեցին. սահմանին մարտեր են ընթանում

02 Ապրիլ, 2016 10:12
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները հայտարարություն տարածեցին. սահմանին մարտեր են ընթանում

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր:

Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում: Այս մասին հայտարարում են ԼՂՀ ՊԲ-ից: Իսկ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է. «ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր, հակառակորդը բացահայտ հարձակում է սկսել»: 

 

Լրահոս

Դիտել ավելին