Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը, ՀՀԿ կանանց խորհուրդը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ՝ կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը

01 Ապրիլ, 2016 22:48
Տարոն Մարգարյանը, ՀՀԿ կանանց խորհուրդը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ՝ կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը

Մայրաքաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին ներկա է գտնվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը: ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ու արդեն ավանդական դարձած այս միջոցառումը յուրօրինակ նվեր է հայ կանանց ու աղջիկներին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին իրենց կատարումներով ողջունել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տաղանդաշատ երեխաները:

 

Լրահոս

Դիտել ավելին