Aysor.am-ը գրում է.
«Աստղիկ, դու ամենալավն ես» գրությամբ երեկ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի ավտոմեքենային փակցված սպիտակ թերթիկը հուշում է, որ ինչ-որ մեկը նրան «հանգիստ» չի թողնում: Aysor.am-ը փորձեց հենց երգչուհուց ճշտել, թե ով է գրության հեղինակը:
«Ինքս էլ երեկ առավոտյան պատահաբար հայտնաբերեցի այդ անկեղծ գրությունը: Հաճելիորեն անակնկալի եկա: Սա շատ գեղեցիկ անակնկալ էր իմ սիրելի երկրպագուների կողմից, ովքեր միշտ գիտեն՝ ինչպես անել, որ ես ժպտամ: Առհասարակ, դրական եմ վերաբերում երկրպագուներիս գեղեցիկ ու կրեատիվ անակնկալներին, տրամադրությունս անմիջապես բարձրանում է»,-ժպիտով ու մի քիչ էլ հուզված նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, խոստովանական թղթի վրա նաև նոտաներ ին նշված, որ հատված էր Ա. Սաֆարյանի «Ժպտա» երգից:
Երգչուհին խոստովանեց, որ անակնկալների և սիրո խոստովանությունների պակաս չունի, հաճախ է ավտոմեքենայի վրա հայտնաբերում ծաղիկներ, նամակներ ու բացիկներ: «Անակնկալներ շատ եմ ստանում նվերների, տեսանյութերի տեսքով: Տեսանյութերում մանուկները, երիտասարդները կամ իմ երգերն են կատարում, կամ՝ պարում իմ երգերի ներքո: Ի դեպ, այսօր ևս մեկ օրիգինալ անակնկալ ստացա. մի տղա հատուկ իմ պատվին աստղի նշանով մազերի կտրվածք էր արել: Ցավոք, ոչ բոլոր անակնկալներն եմ հասցնում տարածել իմ սոցիալական էջերում, բայց անչափ շնորհակալ եմ բոլորին իրենց սիրո և հավատարմության համար»,-եզրափակեց նա: