Կարևոր իրադարձություններ

Լյապորտը համաձայնել է համալրել անգլիական գրանդ ակումբի կազմը

01 Ապրիլ, 2016 18:45
Լյապորտը համաձայնել է համալրել անգլիական գրանդ ակումբի կազմը

Իսպանական El Mundo պարբերականի տեղեկություններով՝ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի պաշտպան Այմերիկ Լյապորտը համաձայնել է մարզական կարիերան շարունակել Անգլիայում։

«Մանչեսթեր Սիթի»-ի ներկայացուցիչները համաձայնության են եկել ֆրանսիացու հետ։ «Քաղաքայիններ»-ը պատրաստ են «Ատլետիկ»-ին 50 մլն եվրո վճարել, ինչը պաշտպանի հրաժարագինն է։

Լյապորտը մտադիր էր տեղափոխվել «Բարսելոնա», սակայն Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ խաղալու գործոնը որոշիչ է եղել։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին