Կարևոր իրադարձություններ

Կարեն Վարդանյանը Հայերեն Վիքիպեդիայի 1062 հոդվածների հեղինակ էր

01 Ապրիլ, 2016 17:26
Կարեն Վարդանյանը Հայերեն Վիքիպեդիայի 1062 հոդվածների հեղինակ էր

Դաժանաբար սպանված Կարեն Վարդանյանը Հայերեն Վիքիպեդիայի 1062 հոդվածների հեղինակ էր, ուներ 22574, իսկ ընդհանուր վիքի նախագծերում ավելի քան 25 000 խմբագրում։ Այս մասին տեղեկացնում է Վիքիմեդիա Հայաստան խորհրդի անդամ, քարտուղար Մհեր Բեքարյանը:

Նշենք, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը սպանված է հայտնաբերվել: Նա մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երևանի Տիգրան Մեծի և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Գևորգ Զոհրաբյանը, 1981 թ. ծնված Ա. Զ.-ն, 1979 թ. ծնված Հ. Վ.-ն, 1960 թ. ծնված Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Միհրանյանը: Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին