Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի հետ Ասադի ճակատագրի հարցով համաձայնություն չկա. Լավրով

01 Ապրիլ, 2016 16:18
ԱՄՆ-ի հետ Ասադի ճակատագրի հարցով համաձայնություն չկա. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի հարցով համաձայնություն չեն կայացրել, տեղեկացնում է  gazeta.ru-ն։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում փորձում են ցանկալին որպես իրական ներկայացնել։

 

«Այդ դեպքում (Ասադի ճակատագրի հարցով իբր համաձայնության գալու վերաբերյալ հաղորդագրությունները) տեղի է ունենում փաստերի խեղաթյուրում, դրսևորվում է ցանկալին որպես իրական տեսնելու ձգտումը»,-ասել է Լավրովը։

 

Նախարարը հավելել է, որ համաձյան Սիրիայի աջակցության միջազգային խմբի և ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման՝ երկրի ղեկավարության ճակատագիրը կարող է որոշել միայն ժողովուրդը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան ղեկավարությունն անհնար է համարում Սիրիայում հակամարտության կարգավորումը՝ գործող նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության ընթացքում։ Այդ մասին հայտարարել էր Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը։

 

Լրահոս

Դիտել ավելին