Կարևոր իրադարձություններ

Էրոս Ռամազոտտին խախտել է պարտավորությունները. պարզաբանում

01 Ապրիլ, 2016 14:42
Էրոս Ռամազոտտին խախտել է պարտավորությունները. պարզաբանում

FORPOSTART PRODUCTION-ը հայտնում է, որ  մարտի 31-ին, Global Communications ընկերության կողմից ստացվել է պաշտոնական նամակ-պարզաբանում` Էրոս Ռամազոտտիի` Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուների չեղարկման վերաբերյալ: Ինչպես ասվում է նամակում` Էրոս Ռամազոտտին խախտել է Global Communications ընկերության և RADIORAMA S.R.L. ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Էրոս Ռամազոտտիի Perfecto համերգային շրջագայության շրջանակներում Global Communications ընկերության կողմից կնքվել են երկու պայմանագրեր` Էրոս Ռամազոտտիի պրոդյուսերական ընկերության` Trident Music S.R.L.-ի և Էրոս Ռամազոտտի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող RADIORAMA S.R.L.-ի հետ: Նշված պայմանագրերի հիման վրա Global Communications-ի կողմից կնքվել է գործակալական պայմանագիր FORPOSTART PRODUCTION-ի հետ` արտիստի երևանյան համերգային ծրագիրը կազմակերպելու նպատակով, որի համաձայն FORPOSTART PRODUCTION-ը հանդիսանում է Երևանում Էրոս Ռամազոտտի համերգի կազմակերպման գործընթացի տեխնիկական Կատարողը, իսկ Global Communications-ը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Ագապովի, Պատվիրատուն: Այս գործընթացում ներգրավված է նաև FORPOSTART PRODUCTION-ի երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը` որպես ծառայություն մատուցող ենթագործակալ:

Ստորև ներկայացնում ենք Global Communications-ի կողմից ստացված պաշտոնական նամակի թարգմանությունը:

«Տեղեկացնում ենք, որ Էրոս Ռամազոտտին խախտել է Global Communications ընկերության և RADIORAMA S.R.L. ընկերության միջև կնքված պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները՝ Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում Perfecto համերգային շրջագայության անցկացման մասով, և Վիլնյուսի համերգից հետո Տալլինում շոու անցկացնելու փոխարեն մեկնել է Իտալիա:

Global Communications ընկերությունն իր կողմից պատշաճ կարգով կատարում է RADIORAMA S.R.L. ընկերության հետ կնքված պայմանագրային պարտավորությունները, այդ թվում և` ֆինանսական:

Global Communications ընկերությունը RADIORAMA S.R.L.-ից չի ստացել ծանուցում պայմանագրով նախատեսված համերգները Արտիստի կողմից չեղարկելու մասին: Այս պահին RADIORAMA S.R.L. ընկերության հետ պայմանագիրը համարվում է կնքված և կատարվում է Global Communications կողմից:

Գիտակցելով, որ Արտիստն առանց որևէ մեկնաբանության և բացատրության չի ներկայացել շրջագայության մի համերգին, խնդրում ենք ձեզ դադարեցնել Էրոս Ռամազոտտի` ս/թ ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգի տոմսերի վաճառքը:

Global Communications ընկերությունը պարտավորվում է դատական կարգով պահանջել՝ Էրոս Ռամազոտտի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող RADIORAMA S.R.L.-ի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում պատճառված բոլոր վնասների փոխհատուցում:

 

Լրահոս

Դիտել ավելին