Կարևոր իրադարձություններ

Ո՞ւմ հետևից է ընկել Սուրիկ Խաչատրյանը. «Ժողովուրդ»

01 Ապրիլ, 2016 09:45
Ո՞ւմ հետևից է ընկել Սուրիկ Խաչատրյանը. «Ժողովուրդ»

Թերթը կրկին անդրադառնում է այս տարվա մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի կողմից Արթուր Գևորգյանին ծեծելու պատմությանը։

 

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցին կանչել են Երևան՝ ՀՀ քննչական կոմիտե, և նրանից հետաքրքրվել, թե ինչ Է տեղի ունեցել մարտի 8-ին Գորիսում։ Ըստ լուրերի՝ Վահրամ Դաղունցն ասել Է, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն Է ընկել իրենց հետևից։ Հիշեցնենք, որ միջադեպի տեսանյութում հստակ երևում Է, թե ինչպես Է Գորիսի ոստիկանապետը ծեծում Արթուր Գևորգյանին։

 

Այս պատմության մյուս տարօրինակությունն այն Է, որ միջադեպի քննության ընթացքում Սյունիքի ՔԿ վարչության պետը, դատախազը և նրա տեղակալը շարունակում են պաշտոնավարել։ Բոլոր հիմքերը կան կարծելու, որ նրանք իրենց պաշտոններով կազդեն նախաքննության ընթացքի վրա։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի կողմից միջադեպի տեսագրությունը հրապարակելուց հետո՝ մարտի 23-ին, Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները կասեցվեցին մինչև միջադեպի քննության ավարտը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին