Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն երկար կանայք կարող են մնալ իրենց զուգընկերոջ կողքին

01 Ապրիլ, 2016 21:27
Որքա՞ն երկար կանայք կարող են մնալ իրենց զուգընկերոջ կողքին

Որքա՞ն երկար կանայք կարող են մնալ իրենց զուգընկերոջ կողքին: Հենց այս հարցի պատասխանն են փորձել պարզել բելգիացի գիտնականները: Վերջիններս հարցում են անցկացրել գեղեցիկ սեռի 300 ներկայացուցչի շրջանում:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մեկ տղամարդու հետ սիրավեպի միջին տևողությունը կազմում է շուրջ 5 տարի: Նման կարծիք ունի հարցված կանանց 80%-ը: 4-5 տարի անց կիրքը թուլանում է, կնոջը սկսում են նյարդայնացնել տարբեր մանրուքներ և նա որոշում է բաժանվել:

Մինչև բաժանումը և՛ տղամարդիկ, և՛ կանայք փորձում են իրենց հարաբերություններ վերադարձնել ռոմանտիկան և կիրքը: Սակայն 10-ից 8-ի դեպքում այդ փորձերը չեն բերում ցանկալի արդյունքի:

Հետաքրքիր իրողություն են բացահայտել նաև բրիտանացի գիտնականներն՝ իրենց ուսումնասիրություններից մեկի ժամանակ: Նրանք պարզել են, որ ընտանեկան երջանկության զույգը հասնում է ամուսնությունից 2 տարի, 11 ամիս և 8 օր անց:

 

Լրահոս

Դիտել ավելին