Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենահայտնի և գեղեցիկ այգիները (լուսանկարներ)

01 Ապրիլ, 2016 20:33
Աշխարհի ամենահայտնի և գեղեցիկ  այգիները (լուսանկարներ)

Վերսալյան այգիներ (Վերսալ, Ֆրանսիա)

Լանդշավտների ֆրանսիացի հայտնի դիզայներ Անդրե լե Նոտրեն Փարիզի հարավարևմտյան տարածքներում այս այգիները նախագծել է 17-րդ դարում՝ Լյուդովիկոս 14-րդի օրոք: Թագավորը ցանկանում էր, որ այգիները կրկնապատկեն Վերսալյան պալատի փառավոր տեսքը, որ ինքնին աշխարհի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկն է: Այգիները 101 հեկտար տարածք են զբաղեցնում, այստեղ կան բազմաթիվ արահետներով լաբիրինթոսներ, ծաղիկներ, դասական դեկորացաներով արհեստական լճեր և այլն:

2 Թագավորական բուսաբանական այգիներ (Կյու, ՌիչմոնդԱնգլիա)


Ընդհանուր առմամբ այգին 132 հեկտար տարածություն է զբաղեցնում: Այգին առավել հայտնի է իր ջերմոցներով: Սա աշխարհի ամենախոշոր վիկտորիանական ջերմոցն է: Այստեղ աճող բոնսայների ծառերը ավելի քան 150 տարեկան են: Բոնսայներից բացի, այստեղ կարելի է գտնել արմավենիներ, բաոբաբեր, վանիլային խոլորձներ: Շարլոտա թագուհու քոթեջները՝ նախատեսված թագավորական պիկնիկի և ճաշի համար սրահը, պարզապես ապշեցուցիչ են:

3 Փաուերսքորթի այգիներ (ԷննիսկերիՈւիքլոուԻռլանդիա)



Այգիներն ու Պալլադիան վիլլան Փաուերքորտում` Դուբլինի հարավային մասում, նախագծվել են 18-րդ դարում ու ընդհանուր առմամբ զբաղեցնում են 19 հեկտար տարածություն: Այստեղ կարելի է գտնել պարսպապատ այգիներ, գունավոր ջրափոսեր, այգու տաղավարներ, որոնց դիզայնը իտալական Վերածննդի ժամանակաշրջանի աշխատանքներ են: Մանրակրկտորեն նախագծված այգուն անկրկնելի տեսք է հաղորդում նաև դրա ֆոնին գտնվող Ուիքլոու լեռների նուրբ գեղեցկությունը:

4 Բաթչարթի այգիներ (Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա)

Բաթչարթի այգիների տարածքը տարիներ շարունակ օգտագործվել է «Portland Cement» ընկերության կողմից, ու 1904թ.-ին այն որպես քարհանք կորցրել էր իր արժեքը: Հենց այդ ժամանակ էր, որ Ջենի Բաթչարթը` «Portland Cement» ընկերության սեփականատիրոջ կինը, տարածքը պատեց մոտակա ֆերմաներից բերված հողով: Ընդհանուր առմամբ 22 հեկտար տարածության վրա նա 700 տարբեր տեսակի բույսեր ցանեց, որոնք ծաղկում են մարտից մինչև հոկտեմբեր:

5 Վիլլա դե Իստե (Տիվոլի, Իտալիա)

Վերածննդի կարդինալներից մեկը որոշում է Տիվոլիի կյանքն ավելի հետաքրքիր դարձնել՝ կիսավեր բենեդիկտյան վանքը գեղեցիկ վիլլայի փոխակերպելով: Վիլլա դե Իստեն գեղեցկացնում է աշխարհի ամենահրաշագեղ այգու և շատրվանների համալիրը, որը վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառվել է Իտալիայում գտնվող պատմամշակութային վայրերի ցանկում:
Այգու ամենագեղեցիկ շատրվաններից է Ֆոնտանա դել Բիչիերոնեն, Ռոմետտան ու Հարյուրավոր շատրվանների պողոտան, որտեղ կարելի է տեսնել տարբեր կենդանիներ, ծաղկած ծաղիկներ, փոքրիկ նավակ ու ջրավազաններ:

6 Դումբարթոն Կաղնիներ (Վաշինգթոն Դի ՍիԱՄՆ)

Սա Վաշինգթոնի ամենաճոխ վայրերից մեկն է: Որթերը խճճվելով մագլցում ու թափվում են քարե պատերի վրայով: Այստեղ զբոսնելու համար կան հրաշալի գեղեցիկ արահետներ ու փոքրիկ գողտրիկ ջրավազաններ:

7 Վիլլա Էֆրուսի դե Ռոթսչայլդ (Սեյնթ Շոն ՔԵփ Ֆեռատ, Ֆրանսիա)

1900-ականներին սկզբին Ռոթսչայդի բարոնուհի Բեատրիչե Էֆրուսին վենետիկյան ոճի վիլլա է կառուցում՝ շրջապատված շունչը կտրող այգիներով, որոնց մի կողմում ծփում է ծովը: Այգիներում կարելի է գտնել ձիթենիներ, լավանդայի ծաղիկներ, ինչպես նաև տարբեր արձաններ:

8 Սթորհեդ (Ուարմինսթեր, Անգլիա)

Այս այգին 18-րդ դարի դասական այգի է, որն արտացոլում է անցյալ դարերի ողջ ազնվականությունը:

9 Ուանգշիհուան (Սուզոու, Չինաստան)

Այգին գտնվում է Չինաստանի հարավարևմուտքում: Այն ստեղծվել է Յանցզե դինաստիայի օրոք (960-1270թթ.): Գեղեցիկ տաղավարներ, եղեգների պուրակ, շատրվաններ, կամուրջներ ու արահետներ:

 

Լրահոս

Դիտել ավելին