Իտալացի անվանի մասնագետ Ֆաբիո Կապելոն հնարավոր է մարզչական կարիերան շարունակի ԱՄՆ-ում:
Ինչպես հայտնում է «Goal.com»-ը, 69-ամյա մասնագետը բանակցություններ է վարում ՄԼՍ-ը ներկայացնող մի քանի ակումբների հետ: Նշվում է, որ համաձայնության դեպքում մարզիչն աշխատանքի կանցնի հունվարից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հուլիսին խզել էր Կապելոյի հետ պայմանագիրը: Կապելոյին փոխհատուցումը, ըստ ռուսական մամուլում շրջանառվող լուրերի, տատանվում է 6-ից 20 միլիոն եվրոյի միջև: