Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հարկ եղած դեպքում կերկարաձգվեն. Մերկել

23 Հոկտեմբեր, 2015 23:21
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հարկ եղած դեպքում կերկարաձգվեն. Մերկել

Ռուսատանի դեմ պատժամիջոցները կկիրառվեն այնքան ժամանակ, ինչքան հարկավոր կլինի Մինկսի համաձայնագիրն իրականանցնելու համար:  

Այս մասին Բեռլինում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ  մամուլի ասուլիսի ժամանակ ասել  է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Պատժամիջոցները պայմանավորված են Մինսկի համաձանագրի իրականացմամբ: Եթե պայմանավորվածությունները երկարաձգվեն, ապա  պատժամիջոցների ժամկետները կվերանայվեն և համապատասխանաբար կերկարաձգվեն»,-ասել է Մերկելը:

Մերկելը նաև նշել է, որ Ուկրաինան պետք է դեպի  արտաքին սահման մուտք ունենա:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին