Կարևոր իրադարձություններ

Dior-ի ստեղծագործական տնօրենը որոշել է լքել պաշտոնը

23 Հոկտեմբեր, 2015 22:38
Dior-ի ստեղծագործական տնօրենը որոշել է լքել պաշտոնը

Բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսը՝ Dior ֆրանսիական նորաձևության տան ստեղծագործական տնօրենը, որոշել է լքել պաշտոնը: Այս մասին հայտնում է The Cut պարբերականը:

«Այդ որոշումը պայմանավորված է իմ կյանքի այլ կողմերի վրա կենտրոնանալու ցանկությամբ, այդ թվում՝ իմ սեփական բրենդի և աշխատանքից դուրս հետաքրքրությունների»,- մեկնաբանել է Սիմոնսը:

Թե ով կզբաղեցնի նրա տեղը՝ նորաձևության տունը առայժմ չի հաղորդել: Պարբերականը ենթադրում է, որ Dior-ը կարող է դիտարկել Givenchy-ից՝ Ռիկարդո Տիշիի կամ Céline-ից՝ Ֆիբի Ֆիլոյի թեկնածությունները:

Սիմոնսը Dior-ում աշխատել է 2012 թվականից: Տարբեր տարիների նա համագործակցել է Fred Perry-ի, Adidas-ի և Eastpak-ի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին