Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ Լոնդոնի «Չելսի»-ից վարձակալած կիսապաշտպան Խուան Կուադրադոն ցանկանում է մնալ ակումբում, տեղեկացնում է Football Italia-ն:
«Մենք իրավունք չունենք ձեռք բերել նրա տրանսֆերը, սակայն կքննարկենք այդ հարցն ակումբի հետ: Կուադրադոն երջանիկ է այստեղ և ցանկանում է մնալ Թուրինում»,- հայտարարել է Մարոտան:
Ընթացիկ մրցաշրջանում կոլումբիացի կիսապաշտպանը մասնակցել է 10 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: