Կարևոր իրադարձություններ

«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կստորագրի Նեյմարի հետ

23 Հոկտեմբեր, 2015 18:55
«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կստորագրի Նեյմարի հետ

Կատալոնական «Բարսելոնա»-ի տնտեսական հարցերով փոխնախագահ Սյուզանա Մոնխեն հայտարարել է, որ «կապտանռնագույններ»-ը պատրաստ են նոր պայմանագիր ստորագրել թիմի հարձակվող Նեյմարի հետ՝ առանց ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու ռիսկի:

Ակումբի՝ առաջիկա օրերին կայանալիք ժողովին կներկայացվի «Բարսելոնա»-ի ռեկորդային բյուջեն, որը 633 մլն եվրո է կազմում: Եթե այն հաստատվի, ապա ֆուտբոլիստների աշխատավարձերի տարեկան ընդհանուր սահմանաչափը կարող է հասնել 80 մլն եվրոյի:

«Բարսելոնա»-ն ֆինանսական կայուն վիճակում է: Այնպես որ, ակումբը կարող է նոր պայմանագրեր ստորագրել և տրանսֆերային նոր գործարքներ կատարել, եթե դա անհրաժեշտ լինի մարզչական շտաբին»,- Goal-ը մեջբերում է Մոնխեի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին