Կարևոր իրադարձություններ

Պենտագոնը կկրճատի ԱՄՆ բանակի զինծառայողների և արտերկրում գտնվող ռազմական օբյեկտների թիվը

23 Հոկտեմբեր, 2015 18:45
Պենտագոնը կկրճատի ԱՄՆ բանակի զինծառայողների և արտերկրում գտնվող ռազմական օբյեկտների թիվը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մտադիր Է 40 հազար զինծառայողի կրճատել մինչեւ 2017 թվականի վերջը: Այդ մասին ասված Է Պենտագոնի մամուլի ծառայության հրապարակած փաստաթղթում, որն ավելի վաղ ներկայացվել Էր ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ այնուհետեւ հրապարակվել տեղեկատվության ազատության մասի ն օրենքի (FOIA) համաձայն:

«Բանակը պետք Է կատարի 2017 ֆիսկալ տարուց ոչ ուշ 40 հազար մարդով թվաքանակի նվազեցման կարգացուցակը: Նախատեսվում է նաև արտասահմանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների զգալի կրճատում: Զինված ուժերի՝ 450 հազար նախատեսված թվաքանակի համար կրճատումներն անհամաչափության չեն հանգեցնի»,-ասված Է պաշտպանության նախարարության վերլուծաբանների փաստաթղթում:

 

Լրահոս

Դիտել ավելին