Կարևոր իրադարձություններ

Նորակառույց` սիրիահայերի համար

23 Հոկտեմբեր, 2015 15:58
Հեղինակ՝ Արմեն Վարդանյան
Նորակառույց` սիրիահայերի համար

Ինչպես գիտենք Դավիթաշեն վարչական շրջանում անցյալ տարվա փետրվար ամսից մեկնարկել էր Սիրիահայերի համար կառուցվող շենքի շինարարությունը: Սույն նախաձեռնության հեղինակը 3 տարի առաջ Սիրիայից Հայաստան գաղթած Հրայր Ակիլյանն է, ում գաղափարի իրականացումը համաձայնել է ստանձնել «Եռանավ» ՍՊԸ-ն:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ շենքում մնում են ներքին հարդարման աշխատանքները, իսկ բնակարանամուտը նախատեսվում է 2016թ.-ի առաջին եռամսյակում:

Շենքը կառուցվում է «Իմ բնակարանը՝ հայրենիքիս մեջ» ծրագրով, դրա 16 հարկերից 14-ում բնակարաններ են, որոնք արդեն ունեն սեփականատերեր, իսկ 2 հարկում՝ բիզնեսի համար նախատեսված տարածքներ: Բնակարանի 1 քմ վաճառվել է $ 550-ին համարժեք ՀՀ դրամով:

Շենքի կառուցման մտքի հիմնադիրը լրագրողներին ասել է, որ կառուցված շենքի բոլոր բնակարանները վաճառելուց հետո, շինարարությունն իրականացնող ընկերությունը որոշել է հարևանությամբ տարածք ձեռք բերել ու կառուցել ևս 2 շենք: Դրանք արդեն 3 հարկ վեր են բարձրացել: Կառուցվելիք 2 շենքերում նախատեսվում են 164 բնակարան, ստորգետնյա ավտոկայանատեղի և բիզնեսի համար նախատեսված տարածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին