Կարևոր իրադարձություններ

Ես շարունակում եմ պնդել, որ ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն էր

23 Հոկտեմբեր, 2015 11:48
Ես շարունակում եմ պնդել, որ ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն էր

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Միջազգային «Վալդայ» ակումբի բացմանը: 
Մասնակիցների հետ նախագահի քննարկումը ոչ պակաս հետաքրքիր է եղել, որքան նրա ելույթը: Պուտինը նման սուր երկխոսություններում իրեն հոյակապ է զգում: Սպասելով մնացած մասնակիցների ելույթների ավարտին` Պուտինը պատասխանել է ՌԴ-ում Ամն նախկին դեսպան Ջեկ Մետլոկի հայտարարությանը, թե ԽՍՀՄ փլուզումն ոչ կարևոր իրադարձություն էր համաշխարհային պատմության մեջ:
Ես շարունակում եմ պնդել, որ դա ողբերգություն էր, առաջին հերթին, հումանիտարառումով: ԽՍՀՄ փլուզման հետևանքով 25 մլն էթնիկ ռուսներ հայտնվել են արտասահմանում` իրենց կամքին հակառակ: Ռուս ժողովուրդը աշխարհում ամենամասնատված ազգը դարձավ: Դա, իհարկե, ողբերգություն է,-հայտարարել է Պուտինը:

 

Լրահոս

Դիտել ավելին