Կարևոր իրադարձություններ

Տրիտան Թոմփսոնն ու Քլիվլենդը պայմանագիր են կնքել

23 Հոկտեմբեր, 2015 11:40
Տրիտան Թոմփսոնն ու Քլիվլենդը պայմանագիր են կնքել

Ինչպես հայտնում է «Քլիվլենդ Կավալերսի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել ծանր հարձակվող Տրիտան Թոմփսոնի հետ: Այդ կապակցությամբ թիմի հայտացուցակից հեռացվել է հարձակվող Նիք Միներատը:

Թամփսոնն ու «Կավսը» երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության հասնել, ինչի պատճառով ամերիկացին բաց է թողել թիմի մարզումային ճամբարն ու չի խաղացել մինչմրցաշրջանային ընկերական խաղերում:  Արդյունքում կողմերը կնքել է 5 տարվա պայմանագիր` ընդհանուր 82 միլիոն դոլար աշխատավարձով:

Թոմփսոնը NBA-ի նախորդ մրցաշրջանի կանոնավոր առաջնությունում մասնակցել է 82 խաղի, որոնցում միջինը վաստակել է 8,5 միավոր և տիրել է 8,0 անդրադարձի:

 

Լրահոս

Դիտել ավելին