ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ուղևորության սեզոնային բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Նոյեմբերի 1-ը սահմանում է աշխատանքային օր`լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով: Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելեով http://armenia.usembassy.gov/visas.html