Կարևոր իրադարձություններ

Մթերքներ, որոնք «կօգնեն» սիրահարվել

22 Հոկտեմբեր, 2015 22:54
Մթերքներ, որոնք «կօգնեն» սիրահարվել

Հոգեբաններն ասում են, որ ըստ համային նախընտրության, կարելի է որոշել մարդու բնավորությունը: Մսակերները ակտիվ են, երբեմն նաև ագրեսիվ, յոգուրտի սիրահարներն ավելի բարյացակամ են և էներգիայով լի: Ձկան սիրահարները հավասարակշռված են և հանգիստ, բաւսակերներն ավելի լուրջ են, լռակյաց, քաղցրակերները ուրախ մարդիկ են, որոնց շատ հեշտ է խոցել: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է, որ ճիշտ սննդակարգը կօգնի փոխել տրամադրությունը:

Իրավիճակ 1-ին. Վատ տրամադրություն

Պատահական չէ,  որ մենք միշ վատ տրամադրություն փորձում ենք շրջանցել քաղցրեղենով:  Ածխաջրերը ստիպում են օրգանիզմին արտադրել սերոտոնին` երջանկության հորմոն:

Ցավոք, մեր կազմվածքը լրջորեն տուժում է այս սննդակարգից, դրա համար փորձեք ընտրել «թույլ» ածխաջրեր` նպարեղեն: Բայց հաճախ մեր օրգանիզմի վրա լավ ազդեցություն է թողնում այն մթերքը, որը մեզ համար սիրելի է: Դա կարող է մեկի համար շոկոլադ լինել, մյուսի համար՝ յոգուրտ: Չմոռանաք նաև ֆենիլէթիլամինի մասին, որը երկարաձգում է հաճույքի հորմոնի ազդեցությունը, և չի թողնում, որ այն շուտ քայքայվի:  Այն ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը, այլև տրամադրում է ռոմատիկ արարքների և բարձրացնում սիրահարվածության զգացումը: Թարմ լոլիկները և թռչնի միսն ունեն անհրաժեշտ քանակությամբ ֆենիլէթիլամին:

Իրավիճակ 2-րդ. Սթրես

Մի շտապեք հաբեր կուլ տալ: Հիանալի բնական անտիդեպրեսանտ է օմեգա-3 չհագեցած ճարպաթթուն: Իսկ մթերքները, որոնց բաղադրության մեջ այն կա, օգնում են պայքարել սթրեսի դեմ: Դրանք են ավոկադոն, արևածաղիկը, սաղմոնը: Հիանալի հակադեպրեսանտ է նաև վիտամին C-ն:  Մասուրը, հաղարջը, բուլղարական պղպեղը, ազնվամորին, ցիտրուսային հյութերը  լավագույնս կօգնեն ձեզ ազատվել սթրեսից:

Իրավիճակ 3-րդ. Աշխատանքը շատ է, իսկ ցանկություն դրանք կատարելու չկա

Որպեսզի էներգիա հավաքեք, թարմանաք և աշխուժանաք, ուշադրություն դարձրեք լոբու և լոբազգիների վրա: Եթե բուսակեր չեք, սննդի  մեջ ավելացրեք նաև կարմիր միս:  Սպիտակուցների «բեռնաթափումը» կօգնի պայքարել հոգնածության դեմ և երկար ժամանակ լավատեսություն կհաղորդի ձեզ:

Կանաչ լույս

Բժիշկները պարզել են, որ անգամ մթերքի գույնը մեծ ազդեցություն է թողնում տրամադրության վրա: Օրինակ, կանաչ գույնի մթերքները ` կանաչի, կաղամբ, վարունգ, հազար, հանգստացնում են, դրական լիցքեր են տալիս: Կարմիր գույնի մթերքները ` լոլիկ, բազուկ, աշխուժացնում են, թարմացնում: Սպիտակ մթերքները` մակարոն, բրինձ, բարձրացնում են տրամադրությունը, բայց  այս մթերքների հետ պետք է չափազանց զգույշ վարվել, հակառակ դեպքում ձեր վատ տրամադրությունը կվերականգնվի, երբ զգաք առաջացած ավելորդ կիլոգրամները:

 

Լրահոս

Դիտել ավելին