Կարևոր իրադարձություններ

Ջրի սակագնի փոփոխություն չի նախատեսվում

08 Հոկտեմբեր, 2015 12:04
Ջրի սակագնի փոփոխություն չի նախատեսվում

Այս տարի ջրի սակագնի փոփոխություն չի նախատեսվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Երևան Ջուր» ՓԲԸ-ն «Արևմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը: «Ջրի սակագինը մենք պարտավոր էինք բարձրացնել դեռ անցյալ տարի՝ մոտ 7,5 դրամի չափով, բայց հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը, համաձայնեցինք մեկ տարով հետաձգել այն, այնուհետև հրաժարվեցինք այդ որաշումից: Դրանից հետո «Երևան Ջուր» ՓԲԸ_ն տուժել է 4մլն դրամ, բայց մենք այդ շքեղությունը կարող ենք մեզ թույլ տալ, քանի որ մենք ֆինանսական կայուն դրության մեջ ենք», - նկատեց բանախոսը: Վերջինս, ամփոփելով վերջին երեք ամիսների ընթացքում ընկերության կատարված աշխատանքները, ասաց, որ ջրի պահանջարկն այս ամռանը կտրուկ աճել է: Եռամսյակի ընթացքում բնակիչների ջրամատակարարման հետ կապված խնդիրներ արձանագրվել են, սակայն ընդհանուր առմամբ սպառողների համար «Երևան Ջուրը» ապահովել է 17-ժամյա կանոնավոր ջրամատակարարում: «Արևմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը, անդրադառնալով գյուղական համայնքներում արձանագրված թունավորման դեպքերին, նկատեց, որ ընկերության սպասարկման տարածներում որևիցե թունավորման դեպք չի արձանագրվել: Նրա փոխանցմամբ ` մի քանի թունավորման դեպքեր եղել են Եղվարդ քաղաքում: Այժմ քաղաքի վտանգավոր հատվածներում խողովակները փոխված են: Վերջին եռամսյում կատարված աուդիտի արդյունքում գրանցվել են նաև խախտումներ ջրօգտագործողերի կողմից, որոնք այս պահի դրությամբ շտկվել են: Այս ամիսների ընթացքում իրականացվել են նաև ջրամատակարաման ցանցի կարգավորումը, շնորհիվ դրա կրճատվել են ջրային կորուստները, -արձանագրում է Սահակյանը: Հաշվետու տարում ներդրումների ծավալը համակարգում կազմել է 2 մլրդ 403 մլն դրամ, նախորդ տարվա 1 մլրդ 451 մլն դրամի փոխարեն:

 

Լրահոս

Դիտել ավելին