Կարևոր իրադարձություններ

«Բորուսիա»-ն Օբամեյանգի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Գաբալա»-ին

22 Հոկտեմբեր, 2015 21:27
«Բորուսիա»-ն Օբամեյանգի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Գաբալա»-ին

Դորտմունդի «Բորուսիա»-ն Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվեց ադրբեջանական «Գաբալա»-ին:

Հանդիպումն ավարտվեց «մեղուներ»-ի հաղթանակով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Տանտերերի կազմում աչքի ընկավ Դոդոն:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել «Գաբալա»-ի դեմ հանդիպումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառով:

«Գաբալա»-«Բորուսիա»՝ 1:3
0:1 Օբամեյանգ (31՛), 0:2 Օբամեյանգ (38՛), 0:3 Օբամեյանգ (72՛), 1:3 Դոդոն (90՛)

 

Լրահոս

Դիտել ավելին