Կարևոր իրադարձություններ

Հայաստանը և Վիետնամը համագործակցելու են քրեական օրենսդրության և դատական գործերի աջակցության կազմակերպման հարցերում

22 Հոկտեմբեր, 2015 19:40
Հայաստանը և Վիետնամը համագործակցելու են քրեական օրենսդրության և դատական գործերի աջակցության կազմակերպման հարցերում

Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև հոկտեմբերի 22-ին կնքվեց արդարադատության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

«Հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման համար նոր ազդակ է հանդիսացել ընթացիկ տարվա մայիսին ԵԱՏՄ-ի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրային գոտու ստեղծման պայմանագիրը, որը նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների, մասնավորապես, փոխադարձ ապրանքաշրջանառության և պայմանագրի մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը. Համաձայնագրով կարևվորվում է նաև փաստաբանական, նոտարական և իրավաբանական ծառայությունների հետ կապված հարցերը»,- նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա հույս հայտնեց, որ իրավական ոլորտում մեր երկրների համագործակցությունն էլ ավելի կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը: «Հուշագրի համաձայն` մենք համագործակցելու ենք քրեական օրենսդրության, քաղաքացիական օրենսդրության, դատական գործերի աջակցության կազմակերպման, իրավական օգնության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ»,- շեշտել է Հովհաննիսյանը:

Իր հերթին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար Հա Հունգ Կունգն ասաց հետևյալը. «Այս հուշագրով նախատեսվում է փոխանակել համապատասխան ոլորտների վերաբերյալ համագործակցությանն առնչվող տեղեկատվությունն ու լավագույն փորձը: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպվելու են փորձագետների և պատվիրակությունների հանդիպումներ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին