Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում սպասվում է լուրջ երկրաշարժ

22 Հոկտեմբեր, 2015 19:36
Լոս Անջելեսում սպասվում է լուրջ երկրաշարժ

NASA-ն գրեթե հարյուր տոկոս հավանականությամբ Կալիֆոռնիայի ամենախոշոր՝ Լոս Անջելես քաղաքում կանխատեսել է միջին ուժգնությամբ երկրաշարժ՝ առաջիկա 3 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:

Փասադենայում գտնվող NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում գիտնականների խումբը պարզել է, որ անցյալ տարվա երկրաշարժի հետևանքով երկրակեղևը թուլացել է, սակայն «մնացած էներգիան բավական է 6.1-6.3 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժի համար»:

Այնուհետև գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Լոս Անջելեսի շուրջ՝ մոտ 96 կմ շառավղով (60 մղոն), առաջիկա 3 տարում 99 տոկոս հավանականությամբ սպասվում է 5 մագնիտուդ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ:

Իսկ Լոս Անջելեսի շրջանում նույն ուժգնությամբ երկրաշարժի հավանականությունը 85 տոկոս է:

 

Լրահոս

Դիտել ավելին